Հիմարների տներն ավելի մեծ են

Աշխարհի լավագույն պատմությունների ցանկից ես հինգ տարի է ընտրում էի ամենալավ չորսն ու, գտնելով դրանք, ներառեցի «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուում։ Երկար֊բարակ պոչերն այն ընթերցելիս նկատել են, որ իմ ընտրած պատմություններում գրառված են բոլոր ճշմարտություններից ամենաճշմարիտները բանկոմատներ թալանելու, Լուիզա Դամբարանի, մարդակերների ու ՀՀ առաջին տիկնոջ մասին։

Available ebook formats: epub

About Դօրիան .

Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։ 2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ, դառնում է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվում են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դառնում է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվում է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվում հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվում է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվում է Դօրիանի դեմքը և հնչում է իրական անուն ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշում է, որ անկախ բացահայտվելու հանգամանքին շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։

Also by This Author

Reviews

This book has not yet been reviewed.
Report this book