Yavruhrat Publishing

Sort by:
Անմոռուկի փակուղի
Price: $4.50 USD. Words: 22,900. Language: Armenian. Published: February 2, 2024 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ ու հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածականության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի:
Արևի բնակավայրը
Price: Free! Words: 66,980. Language: Armenian. Published: June 30, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Հրատարակությունը ներառում է հեղինակի տարբեր տարիներին գրված և հրապարակված պատմվածքներն ու ակնարկները։ Սպարտակ Ղարաբաղցյանի գրքում հայեր են, այստեղ՝ Հայաստանում, նաև օտար երկրներում ապրող հայեր, որոնց համար բնորոշը մեռնելը չէ, անգամ Դեր-Զորում՝ ապրելը:
Հեքիաթներ
Price: $4.95 USD. Words: 38,340. Language: Armenian. Published: May 7, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Fairy tales
Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ ունեցող հեքիաթագիրներ են։ Նրանց հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:
Ուսամա. վերջին փոխակերպումը
Price: $7.95 USD. Words: 33,000. Language: Armenian. Published: April 28, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Mystery & detective » General, Fiction » Thriller & suspense » General
Մայքլ Տիբոյի և Վահրամ Մարտիրոսյանի «Ուսամա. վերջին փոխակերպումը» վեպը յուրատեսակ գեղարվեստական հետազոտություն է թիվ մեկ հանցագործ հռչակված մարդու մասին, որը կարողացավ տարիներով թաքնվել հզորագույն հետախուզություններից, ինչպես և բարդությունների ու ցնցումների մասին, որ հարուցեցին աշխարհում նրա ծրագրած գործողությունները։
Փոխզիջում
Price: Free! Words: 14,840. Language: Armenian. Published: April 1, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Սերգեյ Դովլաթովի «Փոխզիջում» պատմվածաշարի բոլոր տասը պատմվածքները Վահրամ Մարտիրոսյանը միահյուսել է իր համանուն կինովիպակում, որտեղ հերոսներն ու դեպքերը զարգանում են մեկ ամբողջական պատումի տրամաբանությամբ՝ յուրատեսակ «համալրված իրականության» մեջ։
Սողանք
Price: Free! Words: 24,240. Language: Armenian. Published: March 23, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Urban
Փոքր երկիր, որը ձգտում են լքել բոլորը, ով կարող է։ Ինչո՞ւ։ Սո՞վ է, համաճարա՞կ։ Սողանք է, որը սպանում է, կուլ տալիս բոլորի տները։ Բայց որը և կա, և չկա։ Գլխավոր հերոսի՝ «Խղճացեք 38 տարեկաններին» բարեգործական միության նախագահի մեկ օրն ընգրկում է բազմաթիվ զավեշտալի դրվագներ, որոնք, սակայն, ի վերջո ստեղծում են ողբերգական մի պատկեր։
Ուայնսբուրգ, Օհայո
Price: $4.95 USD. Words: 43,180. Language: Armenian. Published: March 1, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Ժողովածուն քսաներորդ դարի ամերիկյան գրականության դասական Շերվուդ Անդերսոնի «Ուայնսբուրգ, Օհայո» ժողովածուի հայերեն թարգմանությունն է։ Անդերսոնը համակրանքով է նկարագրում ամերիկյան փոքրիկ քաղաքի սովորական մարդկանց առօրյան։ Ժողովածուի պատմվածքներից շատերը լույս են տեսել լոսանջելեսահայ մամուլում, մասնավորապես՝ «Գաղափար» շաբաթաթերթում։
Թենդի
Price: $2.95 USD. Words: 20,720. Language: Armenian. Published: February 23, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Հրատարակությունում ներառված են Շ. Անդերսոնի մինչև այժմ հայերենով լույս տեսած պատմվածքները։
Գիրք մաքառման
Price: $4.95 USD. Words: 36,770. Language: Armenian. Published: January 14, 2020 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Historical » Medieval, Fiction » Anthologies » Short stories - single author
Հրատարակությունը մեկտեղում է Վիգեն Խեչումյանի տարբեր տարիներին առանձին կամ ժողովածուներում հրատարակված պատմվածքները, որոնք անդրադարձնում են հայ միջնադարյան կյանքը։
Արձակ էջեր
Price: Free! Words: 73,850. Language: Armenian. Published: December 5, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Հրատարակությունը ներառում է ավստրիացի գրող, դրամատուրգ, վիեննական մոդեռնիզմի խոշոր ներկայացուցիչ Արթուր Շնիցլերի պատմվածքները և նովելները, գերմաներենից Ամալյա Ալեքսանյանի թարգմանությամբ։
Հուզանք ու զանգ
Price: Free! Words: 2,510. Language: Armenian. Published: November 9, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Poetry » Russian & Former Soviet Union
Ազատ Վշտունին հայ գրականության «խորհրդայնացման» տարիների դառն ու տխուր վկաներից էր, որ փութաց լծվելու «խորհրդահայ գրականություն» արմատավորելու ցնորքին ու սնապաշտությանը։
Փեակների տարաբախտություն
Price: $7.95 USD. Words: 54,850. Language: Armenian. Published: October 12, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Cultural & ethnic themes » Cultural interest, general
Ծնվելիս մարդը չգիտի գլխին գալիքը, մեռնելիս՝ նույնպես։ Ապրելիս մարդը որոնում է ծննդի ու մահվան գաղտնիքը՝ կյանքը լցնելով երջանկության ու դժբախտության հարափոխությամբ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է լինում լինելին։ Հարցերը պատասխաններ են որոնում՝ փեակների տարաբախտությունը երևակելով մի հայ ընտանիքի պատմությամբ՝ երկփեղկված Հայաստանի ու Շվեդիայի միջև։
Ciel, post scriptum
Price: $4.95 USD. Words: 38,550. Language: French. Published: September 26, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Les nouvelles de Susanna HARUTYUNYAN diffèrent des autres nouvelles par leurs aperçus originaux et inattendus. Ces évocations créent chez le lecteur une attente et une certaine tension, suscitant un réel bonheur de lecture. Ces nouvelles décrivent le changement de valeurs de notre monde mental, que souvent la simple observation condamne à paraitre terne et sans couleur.
Постфактум
Price: $1.95 USD. Words: 29,990. Language: Russian. Published: August 24, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Biographical
В данном сборнике представлены новые миниатюры Р. Пашиняна и беседы с известными деятелями культуры Армении, опубликованные ранее в независимой общественно-политической газете «Новое время».
Սիրոյ եւ Արկածի Տղաքը
Price: $4.95 USD. Words: 45,410. Language: Armenian. Published: July 13, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Biographical
Ինքնակենսագրական այս վէպը (1929) Հայաստանի եւ առհասարակ Կովկասի մէջ հեղինակին անցուցած օրերուն գեղարուեստական մարմնաւորումն է։ Վեպի հիմնական հարցադրումը կենսական է ամբողջ սերունդի մը համար. ո՞րն է իրական հայրենիքը. ծննդավա՞յրը, որ այլեւս կորսուած է, թէ այս փոքրիկ հողակտորը, որուն ոչ միայն կը փորձէին ապաւինիլ, այլեւ նեցուկ դառնալ դժուարին պահուն:
Իմ ժամացույցը
Price: $1.95 USD. Words: 6,040. Language: Armenian. Published: July 7, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Մարկ Տվենի այս պատմվածքներում Ամերիկան է, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։
Սիրո ստրուկները
Price: $3.95 USD. Words: 17,360. Language: Armenian. Published: May 12, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Կնուտ Համսունի նովելները հիմնականում հեղինակի մանկության հուշի կամ իր թափառ կյանքում տեսածի վերապրումներ են։ Հեղինակի վեպերում եղած որևէ դրվագ հաճախ շարադրվում է որպես ինքնուրույն մի պատմություն։ Այս հրատարակությունում զետեղված նովելները քաղված են «Տիվանդորր» (1897), «Մացառուտ» (1903) և «Մարտնչող կյանք» (1905) ժողովածուներից։ «Հրեշտակների աշտարակը» նովելը վերցված է «Միստերիաներ» վեպից։
Օդեսյան պատմվածքներ
Price: $3.95 USD. Words: 8,630. Language: Armenian. Published: May 12, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Cultural & ethnic themes » Jewish, Fiction » Anthologies » Short stories - single author
Հրատարակությունը ներառում է Իսահակ Բաբելի օդեսյան շարքի (1925-1938) պատմվածքներից մի քանիսը։
Անտառի գանձը
Price: $3.95 USD. Words: 8,450. Language: Armenian. Published: May 9, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Հայ ընթերցողին ավելի հայտնի են Հերբերթ Ուելսի «Անտեսանելի մարդը», «Պատերազմ օդում» գիտաֆանտաստիկ վեպերը, «Ռուսաստանը մշուշի մեջ» ակնարկը։ Գրքում մեկտեղված են հեղինակի՝ հայերենով լույս տեսած պատմվածքները։
Հեքիաթներ
Price: $4.95 USD. Words: 76,500. Language: Armenian. Published: April 21, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Fairy tales, Fiction » Children’s books » Fairy Tales & Folklore / Anthologies
Անդերսենի հեքիաթների զարմանալի, անսովոր ու հրաշապատում նկարագրություններում երևում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու իրողությունները։ Ո՞ւմ չեն հիացրել նրա «Թագավորի նոր զգեստը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Սոխակը», «Ձյունե թագուհին» և այլ հեքիաթներ, որոնք տոգորված են սիրով ու նվիրումով, քաջությամբ, բարությամբ ու կարեկցանքով:
Պատմվածքներ
Price: $2.99 USD. Words: 38,120. Language: Armenian. Published: April 19, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Հովհաննես Թումանյանի պատմվածքները հայ արձակի լավագույն էջերից են։ Դրանք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը:
Դուբլինցիներ
You set the price! Words: 43,480. Language: Armenian. Published: April 14, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
«Դուբլինցիներ» պատմվածաշարը 20-րդ դարի անգլիական գրականության դասական Ջեյմս Ջոյսի կարևորագույն ստեղծագործություններից է։ Գրողը հոգեբանական նուրբ անցումներով և ռեալիստական մեծ ուժով պատկերում է հայրենի քաղաքը և նրա բնակիչներին։
Վերջին տերևը
You set the price! Words: 22,650. Language: Armenian. Published: April 11, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Հրատարակությունն ընդգրկում է ամերիկացի հայտնի գրող Օ. Հենրիի մինչև այժմ հայերենով լույս տեսած բոլոր պատմվածքները։ Դրանք աչքի են ընկնում հնարամիտ ֆաբուլայով, անակնկալ լուծումներով, զվարճալի հումորով։ Օ. Հենրիի հերոսները հասարակ ամերիկացիներ են՝ առաջին հայացքից աննշան, բայց իրավմամբ ուշադրության արժանի ու երջանիկ լինելու իրավունքով։
Չենք ասում, ինչքան գիտենք
Price: $4.25 USD. Words: 19,280. Language: Armenian. Published: April 7, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Poetry » Russian & Former Soviet Union
Հրատարակությունն ընդգրկում է Սլավիկ Չիլոյանի (1940-1975) «Մենք մարդ ենք եղել» ժողովածուի (1992) օրիգինալ չափածոն՝ խմբագրական և սրբագրական որոշակի շտկումներով։ Կատարվել են նորահայտ բանաստեղծությունների, բանաստեղծությունների տարբերակների հավելումներ, ինչպես նաև մի շարք լրացումներ՝ «Հիսուս Քրիստոս» օրատորիայում։
Անձրեւ
Price: $3.99 USD. Words: 42,850. Language: Armenian. Published: April 6, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Համաստեղ ամենէն տիրական դէմքն է պատմուածքին՝ 1920-1970 յիսնամեակի արեւմտահայ գրականութեան մէջ։ Անոր գործերուն մէջ կը պատկերանայ Հայ Գիւղը, իր գոյներու, համ ու բուրմունքի ամբողջական երանգապնակով:
Երկրորդ կիրակին ներառյալ
Price: $3.99 USD. Words: 20,190. Language: Armenian. Published: April 6, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Anthologies » Short stories - single author
Սուսաննա Հարությունյանի պատմվածքները մեր հոգեկան աշխարհում արժեքների փոփոխության, մարդկային ճակատագրի անհասկանալիության ու եզակիության մասին են։ Ժողովածուում ընդգրկված գործերն առանձնանում են անակնկալ անցումներով, տրամադրություն ու իրավիճակ են փոխում, ընթերցողի մեջ առաջացնում սպասման լարվածություն:
Ամանեջ
Price: $7.99 USD. Words: 46,470. Language: Armenian. Published: April 2, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Biographical, Fiction » Anthologies » General
Սևակի մեծապես սիրված ու գնահատված պոեզիային զուգահեռ գրված ու, ցավոք, անավարտ այս արձակ էջերը «բանաստեղծի արձակ» չեն, վիպասանի արձակ են, բայց հաճելիորեն խաղացկուն, նուրբ հեգնանքով — հայ վեպի ավանդներին հավատարիմ, բայց և նորացման նոր փուլ նախանշող։ Վեպը հրատարակվում է ըստ հեղինակի արխիվի։
Անտեսանելի Մարդը
Price: $4.95 USD. Words: 40,020. Language: Armenian. Published: March 31, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Science fiction » Adventure, Fiction » Science fiction » General
Ուելսն «Անտեսանելի Մարդը» վեպում ընդդիմանում է գերմարդու ու նրա անսպառ հնարավորությունների մասին իր ժամանակի պատկերացումներին. գերմարդ, որն իրեն իրավունք է վերապահում բռնանալ մյուսների վրա, սպառնալ նրանց գոյությանը։
Սկյութների ստվերները
You set the price! Words: 22,630. Language: Armenian. Published: March 31, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Fiction » Urban, Fiction » Cultural & ethnic themes » Cultural interest, general
Տաղանդավոր արձակագրի այս վիպակը Մոսկվայում շինանյութ վաճառող հայի առօրյայի ու ռուսաստանյան իրականության գեղարվեստականացման նուրբ ու ինքնատիպ մի փորձ է, որին առանձնակի հմայք է հաղորդում հեղինակի անկրկնելի հումորը:
Անաստված կինո թատրոն
Price: $4.25 USD. Words: 130,750. Language: Armenian. Published: March 29, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Essay » Author profile, Fiction » Anthologies » Short stories - single author
Գիրքը պարունակում է Գևորգ Տեր-Գաբրիելյանի 2012-2017 թթ. գրված և մասամբ հրապարակված ստեղծագործությունները:
չկա՝ չկա
Price: Free! Words: 11,770. Language: Armenian. Published: March 27, 2019 by Yavruhrat Publishing. Categories: Poetry » Russian & Former Soviet Union
Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:
Back to profile overview